Լույս
"Լույսի" կրթաթոշակառուներ : Բաբկեն Դեր-Գրիգորյան

Բաբկեն Դեր-Գրիգորյան
"Լույսի" կրթաթոշակառու
Լոնդոնի համալսարանական քոլեջ
Դեմոկրատիա և դեմոկրատացում
Մագիստրատուրայի 1-ին կուրս

 
Կենսագրություն Գիտական աշխատանք Մեդիա Նախագծեր Նախաձեռնած ծրագրեր Մենթիներ Նվիրաբերած գրքեր

    Ծնվել եմ Ֆրանսիայում` Փարիզում, Լոս Անջելես եմ տեղափոխվել 16 տարեկան հասակում: Հաճախել եմ Չամլյան հայկական դպրոց, այնուհետև Կալիֆոռնիայի Քլարք Մագնետի տեխնոլոգիահեն միջնակարգ դպրոց:

    Գերազանցությամբ ուսանել եմ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA)` ստանալով Քաղաքագիտության, միջազգային հարաբերություններ և հանրային կառավարման բակալավրի աստիճան: Վերջերս ավարտել եմ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի քաղաքականության և հաղորդակցության բաժնի մագիստրատուրան: Այժմ Լոնդոնի համալսարանական քոլոջի Ժողովրդավարության և դեմակրատիզացման բաժնի մագիստրատուրայի ուսանող եմ:

    Տարիներ շարունակ ներգրավված եմ եղել քաղաքական և հասարակական տարբեր շարժումներում: Որպես ուսանող` հիմնել եմ հայկական ակումբ: Ակտիվ մասնակցություն եմ ունեցել Ամերիկայի հայկական ֆեդերացիայի և հայկական ազգային կոմիտեի աշխատանքներին` կենտրոնանալով Հայոց ցեղասպանության ճանաչման և Հարավային Կալիֆոռնիայի հայկական համայնքի հետ կապված այլ հարցերի վրա: Քոլեջում “ Ուսանողները հանուն ժողովրդավարական հասարակության” ազգային ուսանողական կազմակերպության հիմնադիր անդամ էի: Քոլեջից հետո որպես կազմակերպիչ աշխատել եմ Ֆլորիդայում Օբամայի նախընտրական արշավին:

    2010 թվականին մասնակցել եմ “Դեպի Հայք” հիմնադրամի հայկական ծրագրին, որի շրջանակներում կամավորական աշխատանք եմ կատարել “Սիվիլիթաս” հիմնադրամում և Ժողովրդավարության ու Մարդու իրավունքների ինստիտուտում:

    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է

Back
© 2009-2012 "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԱԿԱՆ: Կապ | Կայքի քարտեզ