Ծնվել եմ 1989թ-ին Երևանում: Սովորել եմ Ա.Նավասարդյանի անվան 196 միջնակարգ դպրոցում: Դպրոցական տարիների ընթացքում պարբերաբար մասնակցել եմ ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից դպրոցական և քաղաքական օլիմպիադաների: Միաժամանակ զբաղվել եմ նաև ֆուտբոլով:
2006թ-ին ընդունվել եմ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան(Պոլիտեխնիկ): Որպես մասնագիտացում ընտրել եմ Մեքենաշինության դեպարտամենտի Մեքենաշինության տեխնոլոգիան: Ուսումնառության ընթացքում աչքի եմ ընկել գերազանց առաջադիմությամբ:
2007-2008 և 2008-2009 ուսումնական տարիների ընթացքում մասնակցել և հաղթել եմ մեքենաշինության դեպարտամենտի կողմից անց կացվող Կարեն Դեմիրչյանի անվան “Լավագույն ուսանող” մրցույթին, որպես մրցանակ ստացել եմ անվանական կրթաթոշակ:
2009-2010 ուսումնական տարվա ընթացքում հաճախել եմ Cisco Networking Academy-ի կողմից կազմակերպված դասընթացներին և ստացել գերազանցության սերտիֆիկատ(CCNA Exploration Network Fundamentals):
2010-ին ավարտել եմ ՀՊՃՀ (Պ)-ի բակալավրատը և ստացել գերազանցության դիպլոմ:
Զբաղվում եմ նաև գիտական աշխատանքով, հանդիսանում եմ երկու հոդվածի և մեկ գյուտի համահեղինակ:
Այս տարի ընդունվել եմ Լոզանի Պոլիտեխնիկական Համալսարան(EPFL Lausanne):Ցանկանում եմ ստանալ ձեռներեցի/կառավարչի մագիստրոսական աստիճան և նպաստել թ`ե Հայաստանում գիտության զարգացմանը, թ`ե ՀՊՃՀ(Պ)-ի և EPFL Lausanne-ի միջև կապերի հաստատմանը: