Երբ ես 8 տարեկան էի, հայրս ինձ ասաց.«Մենք դատում ենք մեզ ըստ նրա, թե ինչ ենք ի վիճակի անելու, մինչդեռ ուրիշները դատում են մեզ՝ ըստմերարարքների» ։Այս խոսքերն էապես փոխեցին իմ աշխարհայացքը: Եսորոշեցի ապացուցել բոլորին, որ ես կարող եմ դառնա լբացառիկ և պատվավոր հետք թողնել այս աշխարհում։ Տարիներ անց հասկացա, որ ցանկությունս իրականացնելու միակ ուղին գիտությամբ զբաղվելն է։ Ես սկսեցի փնտրել մի մասնագիտություն, որտեղ կկարողանամ ինքնադրսևորվելու իրականացնել իմ գաղափարները։
Ես ընտրեցի ինժեներիան...
Իմ ճանապարհը դեպի ինժեներիա սկսվեց այն պահից, երբ մասնակցեցի քիմիայի առաջին դասընթացին։ Այդ ժամանակ ներսումս ցանկություն առաջացավ ապացուցելու ուսուցչիս, որ ես կդառնամ իր լավագույն աշակերտը։ Աշխատելով զօրուգիշեր, ի վերջո հասա իմ նպատակին.ես մասնակցեցի Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում և Ուկրաինայում կայացած քիմիայի միջազգային օլիմպիադաների և վաստակեցի 3 - րդ կարգի դիպլոմ: Սա եզակի հնարավորություն էր բացահայտելու և մրցելու աշխարհի լավագույն աշակերտների հետ: Ավելին, 2009 թվականին ես մասնակցեցի գիտությունների ակադեմիայի ազգային երկրորդ համագումարին,որտեղ ես պատիվ ունեցա ներկայացնելու իմ նախագիծը «ԴՆԹ–իներարկումը բջջի մեջ» թեմայով: ՀՀ–ի պաշտպանության նախարարը պարգևատրեց ինձ հատուկ մրցանակով՝ քաջալերելովինձ ավելի հիմնարար ուսումնասիրելու ինժեներիան։
Վերջին տարիներին, իմ ավագ ընկերները ընդունվեցին MIT,Stanford,Cambridge և այլ հեղինակավոր համալսարաններ։ Ես սկզբունքորեն որոշեցի չզիջել նրանց և նույնպես շարունակել կրթությունս լավագույն համալսարաններից մեկում։ Երկար որոնումներից հետո ընտրեցի Տորոնտոյի համալսարանը, որը շատ դռներ բացեց իմ առջև:Թերևս կարևորագույնը դա «Լույս» – ի ուսանող դառնալն է, քանի որ այստեղմի դրոշի տակ միավորվում են ողջ աշխարհի հայ ուսանողներըև գալիք սերունդներին նախապատրաստում խոստումնալից ապագայի։ Իմ նշանաբանն է «ԼՈՒՅՍ–մեր ապագայի բանալի»: