Թափառում էի Գյումրիի փողոցներում... Դռները... դրանք այնքան հրաշալի էին... Հոգսաշատ մարդիկ մի տեսակ անտարբեր են դարձել ու չեն նկատում դրանց գեղեցկությունը:
Եվ դռները լուսանկարների ցուցահանդես դարձան` "Գյումրին բացում է դռները":
Հիմա պատմվածքներ եմ գրում դռների հետևում ապրող մարդկանց մասին: Դրանք ոչ թե իրական փաստեր են, այլ իմ իրական զգացողությունները:
Նարե Սահակյան ©