Լույս
"Լույսի" կրթաթոշակառուներ : Արտակ Բեգլարյան

Արտակ Բեգլարյան
"Լույսի" կրթաթոշակառու
Լոնդոնի համալսարանական քոլեջ
Քաղաքականություն, Անվտանգություն և ինտեգրացիա
Մագիստրատուրայի 1-ին կուրս

 
Կենսագրություն Գիտական աշխատանք Մեդիա Նախագծեր Նախաձեռնած ծրագրեր Մենթիներ Նվիրաբերած գրքեր

    Ծնվել եմ Ստեփանակերտում 1988 թվականին: 2002 և 2003 թվականներին դարձել եմ «Մենք գիտենք, որ դու գիտես» պատանեկան ինտելեկտուալ հեռուստամրցույթի հաղթող: 2003 թվականին պատմության օլիմպիադայի հանրապետական փուլում ստացել եմ առաջին կարգի դիպլոմ:

    2006 թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) քաղաքագիտություն բաժին և 2010 թվականին գերազանցությամբ ավարտել եմ բակալավրիատը: Նույն տարում ընդունվել եմ ԵՊՀ կոնֆլիկտաբանություն բաժնի մագիստրատուրա: 2010-2011 թթ. տասը ամսով Էրասմուս Մունդուս փոխանակման ծրագրով ուսանել եմ բիզնես կառավարում Սալոնիկիի (Հունաստան) Ալեքսանդրի անվան Տեխնիկական կրթական ինստիտուտում:

    • 2010 թ. հուլիս-հոկտեմբեր՝ ստաժոր Անտիգոն տեղեկատվական ու փաստաթղթային կենտրոնում (Սալոնիկ):
    • 2011 թ. ապրիլ-հունիս՝ ստաժոր Երևանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունում:
    • 2011 թ. մայիս-հուլիս՝ ստաժոր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը:
    • “Կամք” հասարակական կազմակերպության (ԼՂՀ) նախագահ:
    • ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ:
    • Երիտասարդական պառլամենտի (ՀՀ ազգային ժողովին կից) անդամ:
    • Երիտասարդ առաջնորդների դպրոցի անդամ:

    Հետազոտական հետաքրքրություններս ընդգրկում են` անվտանգության հետազոտություններ, կոնֆլիկտող կողմերի ռազմավարություններ, կովկասյան քաղաքականություն, աշխարհաքաղաքականություն:

    Հոբիներս են ընթերցանությունը, երգեցողությունը, ասմունքը, շախմատ խաղալը:

    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է

Back
© 2009-2012 "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԱԿԱՆ: Կապ | Կայքի քարտեզ