Լույս
"Լույսի" կրթաթոշակառուներ : Արսեն Մամիկոնյան

Արսեն Մամիկոնյան
"Լույսի" կրթաթոշակառու
Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտ
Ֆիզիկա
Բակալավրիատի 4-րդ կուրս

 
Կենսագրություն Գիտական աշխատանք Մեդիա Նախագծեր Նախաձեռնած ծրագրեր Մենթիներ Նվիրաբերած գրքեր
    Ծնվել եմ 1990 թ-ի հոկտեմբերի 13-ին Երևանում: 1997 թվականին ընդունվել եմ Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցը: 2005 թվականին փոխադրվել եմ Երևանի պետական համալսարանին առընթեր ֆիզմաթ դպրոցը, որն ավարտել եմ 2007 թվականին:

    Ֆիզմաթում ուսանելու տարիներին մասնակցել եմ ֆիզիկայի, մաթեմատիկայի, աստղագիտության և ինֆորմատիկայի տարբեր օլիմպիադաների և այլ մրցաշարերի ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Ունեմ բազմաթիվ գովասանագրեր, դիպլոմներ և պատվոգրեր: 2007 թվականին, մասնակցելով ֆիզիկայի միջազգային օլիմպիադային, ստացել եմ բրոնզե մեդալ:

    2006 թվականին ընդգրկվել եմ "Այբ" կրթական հիմնադրամի ծրագրում՝ մասնակցելով ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացներին` մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և անգլերեն: "Այբ" հիմնադրամի ծրագրում ձեռք բերած գիտելիքներն ինձ օգնեցին ծանոթանալ համաշխարհային կրթական համակարգերին, կատարելագործել անգլերենի իմացությունս, դառնալ ավելի կազմակերպված, խնդիրներին նայել տարբեր տեսանկյուններից, լինել թիմի անդամ:

    2008 թվականին ընդունվել եմ Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտ: Այժմ 3-րդ կուրսի ուսանող եմ և մասնագիտանում եմ ֆիզիկայի և ինֆորմատիկայի ոլորտում:

    Հուսով եմ, որ ԱՄՆ-ում ստացած փորձն ու գիտլիքները կներդնեմ Հայաստանում` փոխանակման տարբեր ծրագրերի միջոցով գիտական կամուրջներ կառուցելով ԱՄՆ-ի և Հայաստանի համալսարանների միջև, երկու երկրների գիտական աշխարհների միջև հետազոտական հարաբերություններ ստեղծելով։
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է

Back
© 2009-2012 "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԱԿԱՆ: Կապ | Կայքի քարտեզ