Ծնվել եմ Արմավիրում, Հայաստանում: Մանկության տարիներն անց եմ կացրել Արմավիրում, իսկ ավելի ուշ տեղափոխվել եմ երկրի մայրաքաղաք Երևան` կրթությունս "Քվանտ" վարժարանում շարունակելու նպատակով:
2004 թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռադիոֆիզիկայի ֆակուլտետ: Երկու տարի շարունակ ձեռք եմ բերել մաթեմատիկայի, ինժեներիայի և ֆիզիկայի ոլորտի հիմնարար հմտություններ:
2006 թ-ին տեղափոխվել եմ Հյուսիսային Դակոտայի համալսարան, որտեղ էլ շարունակել եմ հետազոտել իմ "կիրքը"` ինժեներական համալիր համակարգերը: Ավարտել եմ 2009 թվականին` ստանալով էլեկտրական ինժեներիայի բակալավրի աստիճան և մաթեմատիկայի ու ֆիզիկայի երկրորդական աստիճան:
Հյուսիիային Դակոտայում սովորելու ընթացքում մի շարք մրցանակներ եմ ստացել, այդ թվում` "Ամենանորարար ինժեներական դիզայն" մրցանակ (2009) և "Բացառիկ ուսանող" մրցանակ (2008, 2009):
2009 թվականից սովորել եմ Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի Օդագնացության և աստղագնացության բաժնի մագիստրատուրայում: Ուսումնասիրություններս կենտրոնանում էին ավտոմատ կառավարվող օդային տրանսպորտային միջոցի և մարդու փոխազդեցության վրա: Այժմ նույն բուհի ասպիրանտ եմ:
Սիրում եմ լատինական պարեր, հատկապես ջայվ և ռումբա: Նաև մեծ հաճույք եմ ստանում չմշկասահքից, հեծանիվից, եվ վերջապես, սիրում եմ Քեմբրիջի կյանքը:
Ընդհանրապես, նպատակ ունեմ Հայաստանում օդագնացության արդյունաբերություն հիմնելու` քաղաքացիական գործածության նպատակով UAV-ներ կառուցելու համար:
"Հավակնում եմ ԱՄՆ-ի ազգային օդային տարածք բացել ավտոմատ կառավարվող կոմերցիոն օդային տրանսպորտային միջոցի համար (UAVs) և ինքնաթիռի ավտոմատ կառավարվող համակարգն ավելի ապահով դարձնել: Բացի այդ, հույս ունեմ երկրների զարգացման նպատակով ինժեներական հետազոտական կենտրոններ հիմնել:"