Ծնվել եմ 1990 թ. հունվարի 28ին Երևանում: Սովորել եմ Ե. Չարենցի անվան համար 67 դպրոցում, որից հետո ուսումս շարունակել եմ “Քվանտ” վարժարանում: Ուսման տարիներին մասնակցել եմ տարբեր Օլիմպիադաների և մրցումների:
2006 թվականին ավարտել եմ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Լինելով լավագույն ուսանողներից մեկը ֆակուլտետում` հնարավորություն եմ ստացել անցնելու պրակտիկա Գերմանիայի Ցվիկաու քաղաքի Կիրառական գիտությունների համալսարանում: 2010-ին ավարտել եմ համալսարանը գորազանցության “Կարմիր” դիպլոմով:
Ավարտելուց հետո աշխատել եմ որպես ՏՏ մենեջեր Հայաստանյան ընկերություններից մեկում: Սիրելով այս ոլորտը` ես որոշեցի դառնալ իսկական պրոֆեսիոնալ:
Ահա թե ինչու դիմեցի Լոզանի ֆեդերալ պոլիտեխնիկական համալսարան և ընդունվեցի Մենեջմենթ, տեխնոլոգիաներ և ձեռներեցություն ֆակուլտետի մագիստրատուրա: ԼՖՊՀն համարվում է աշախարհի լավագույն համալսարաններից մեկը, և ես կփորձեմ այնտեղ իմ ստացած գիտելիքներն օգտագործել` Հայաստանում ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը և ծաղկմանը նպաստելու համար: