"Լույս"-ի մենթորական ծրագիր` մտավոր կապիտալի բազմապատկման համար
Մենթորական ծրագիր "Լույս"-ի "undergraduate" եւ "graduate" ուսանողների համար
Ուսումնական բարդ հիմնախնդիրները լուծելիս` ուսանողները հաճախ զգում են ավելի փորձառու եւ գիտակ մարդկանց օգնության կարիքը, որպեսզի նրանց հետ միասին մտածեն ու սովորեն նրանցից: "Լույս"-ի մենթորական ծրագիրը ուսանողներին կապում է ուսումնական տարբեր ոլորտների հոգատար փորձագետների հետ, որոնք կօգնեն ուսանողներին` պահպանել իրենց ուսումնական առաջընթացը եւ շատ չհուզվել:
Մենթորական աջակցության խմբերն ու մենթորական ամենամսյա հանդիպումները շատ կարեւոր են մենթորների համար: Ստանձնելով մենթորի դեր` գերազանց եւ ամենահմուտ ուսուցիչներն անգամ կունենան նախապատրաստության եւ օգնության կարիք: Մենթորների նախապատրաստման ծրագրերը կներառեն մանկավարժական տեսություն, ուսուցչի որակավորման բարձրացում, դասավանդման մեթոդներ ու հմտություններ, գործնական պարապմունքներ, գիտելիքի յուրացման աստիճանի գնահատում եւ ուսանողների հետ արդյունավետ հաղորդակցության հաստատում:
Փոխադարձ մենթորություն "Լույս"-ի ուսանողների միջեւ
Այս ծրագրերը նպաստում են, որպեսզի "Լույս"-ի ուսանողներն ավելի լավ ճանաչեն միմյանց: Դրանք հնարավորություն են տալիս ուսանողներին օգնել մեկմեկու եւ իրենք` իրենց: Ուսանողները կարող են փոխանակել ուսումնառության իրենց փորձը, օրինակ` ինչպես մոտենալ այս կամ այն հանձնարարությանը, ինչպես խոսել դասախոսների հետ, օգտվել տեխնոլոգիաներից կամ ինչպես ընտրել նեղ մասնագիտական իրենց ոլորտը: Նրանք կարող են նաեւ միմյանց հետ կիսել որեւէ առարկայի հանդեպ իրենց սերն ու փորձառությունը:
"Լույս"-ի ուսանողները` Հայաստանի ավագ դպրոցի աշակերտների մենթորներ
Մենթորության այս ծրագիրը "Լույս"-ի` աշխարհի տարբեր բուհերում սովորող ուսանողներին կապում է Հայաստանի ավագ դպրոցի աշակերտների հետ: Այս "մեկը` մեկին" փոխհարաբերություններում "Լույս"-ի ուսանողները օրինակ են ծառայում կրտսերների համար, ովքեր կարիք ունեն խորհրդի ու աջակցության: Վերջիններս երբեմն ստիպված են լինում բախվել ոչ միայն ուսումնական, այլեւ սոցիալական դժվարությունների: Տարիքով ավագները կարող են օգնել նրանց` լինել հաստատակամ եւ ունենալ տեսլական, լրջորեն նվիրվել աշխատանքին ու զարգացնել հմտություններ, որոնք անհրաժեշտ են բարձր նպատակների հասնելու համար:
"Լույս"-ի ուսանողներից կպահանջվի, որպեսզի նրանք ամառվա ընթացքում իրենց ընտրությամբ որեւէ դասընթաց վարեն ավագ դպրոցականների համար: Այս դասընթացները մաս կկազմեն "Լույս"-ի ամառային համալսարանի ծրագրի: Սա հնարավորություն կտա նրանց միմյանց հետ կիսել որեւէ առարկայի հանդեպ սերը եւ դասավանդել այն առավել արդյունավետ եղանակով: Այդ սերը կարող վարակիչ լինել եւ բազում օգուտներ կբերի թե՜ նորընծա ուսուցիչներին եւ թե՜ դպրոցականներին: