Լույս
Դիմում կրթաթոշակի համար

Դիմելու կարգը

Դիմումներն ընդունվում են 2012թ. ապրիլի 1-ից: Ուսանողները կտեղեկացվեն մինչև օգոստոսի կեսերը՝ 2012-ի սեպտեմբերի ընդունելության շրջանի համար: Դիմորդը պետք է ընդունված լինի առաջնակարգ որեւէ համալսարան, որը միջազգայնորեն ճանաչված է իր բարձր չափանիշներով:

"Լույս" հիմնադրամը կազմել է այդպիսի կրթական հաստատությունների իր ցանկը: Ընտրվելուց հետո "Լույս"-ի հավակնորդ ուսանողը պետք է փաստի, որ ինքը ֆինանսական օժանդակության խնդրանքով արդեն դիմել է իր ընդունված համալսարան, որից հետո "Լույս" հիմնադրամին տրամադրի տեղեկություն` տվյալ համալսարանի կողմից իրեն հասանելիք ֆինանսավորման չափի մասին:


Հաստատված համալսարանների ցանկը

Մենթոր դառնալու հայտաձև "Լույսի" կրթաթոշակառուների համար

Շարունակական մենթորության ծրագիր` "Լույս"-ի ուսանողների եւ աշխարհի հայ գիտնականների համագործակցություն

Ծրագիրը կողք-կողքի է հավաքում տեսական ու գործնական ոլորտների ներկայացուցիչների, որոնք հանձն են առնում ամեն ամառ հանդիպել՝ որեւէ կոնկրետ թեմա քննարկելու, ներկայացնելու դրա վերաբերյալ ամենաթարմ տեղեկատվությունը, որպեսզի ստեղծվի մի նոր համադրություն, ինչի մասին կարելի է տեղեկացնել միջազգային հանրությանը: Այս քննարկումներին մասնակցում են մարդիկ, ովքեր ստեղծագործում են, լայն ճանաչում ունեն աշխարհում եւ իրենց ասպարեզներում՝ նշանակալի գաղափարների եւ ներդրման համար: Ուսումնական տարվա մնացած ժամանակահատվածում նրանք օն-լայն ռեժիմով կշարունակեն համատեղ աշխատել ու մտածել:

Մենթի դառնալու հայտաձև Հայաստանի ավագ դպրոցականների համար

Այս "մեկը մեկին" փոխհարաբերություններում "Լույսի" ուսանողներն օրինակ են ծառայում կրտսերների համար, ովքեր խորհրդի ու աջակցության կարիք ունեն:

Երիտասարդները երբեմն բախվում են ոչ միայն ուսումնական, այլև սոցիալական դժվարությունների:

Տարիքով ավագները կարող են օգնել նրանց` լինելու հաստատակամ և տեսլական ունենալու, լրջորեն նվիրվելու աշխատանքին ու զարգացնելու հմտություններ, որոնք անհրաժեշտ են բարձր նպատակների հասնելու համար:

Բեռնել

    1 հաղորդագրություն:            1. “ԼուՅսաբանում” թիմ       “Լույսը” համալրում է “ԼուՅսաբանում” թիմը: Խնդրում ենք լրացնել հայտաձևը և ուղարկել luysabanum@luys.am հասցեին մինչև 2012 թ. փետրվարի 10-ը:
© 2009-2012 "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԱԿԱՆ: Կապ | Կայքի քարտեզ