Լույս
"Լույսի" կրթաթոշակառուներ : Անուշ Սարգսյան

Անուշ Սարգսյան
"Լույսի" կրթաթոշակառու
Սինգապուրի ազգային համալսարան
Քաղաքագիտություն
Ասպիրանտուրայի 1-ին կուրս

 
Կենսագրություն Գիտական աշխատանք Մեդիա Նախագծեր Նախաձեռնած ծրագրեր Մենթիներ Նվիրաբերած գրքեր

    Ծնվել եմ 1990 թվականին:

    Երբ ինը տարեկան էի, ընտանիքով տեղափոխվել ենք Ուկրաինա:

    2006 թվականին ընդունվել եմ Դոնեցկի Ազգային համալսարան, 2011 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել եմ և ստացել մագիստրոսի կոչում:

    Միաժամանակ աշխատել եմ որպես ծրագրերի ղեկավար Քաղաքական հետազոտությունների կենտրոնում, որը համարվում է Ուկրաինայի ամենահին ոչ պետական կազմակերպությունը:

    Այնտեղ ես հնարավորություն եմ ստացել գործնականում կիրառել իմ գիտելիքները: Իմ ամենահետաքրքիր ծրագրերից մեկը եղել է կլոր սեղանի կազմակերպումը` նվիրված հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը: Քննարկումներին մասնակցում էին և հայկական, և թուրքական կողմերը, ինչպես նաև առաջատար փորձագետներ:

    Համալսարանն ավարտելուն պես անմիջապես ընդունվել եմ Սինգապուրի Ազգային համալսարան` քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան ստանալու համար: Այնտեղ ես մտադրվում եմ շարունակել իմ հետազետությունները և ավելի խորը ուսումնասիրել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրները:

    Ավարտելուց հետո ես մտադիր եմ վերադառնալ Հայաստան և օգտագործել քաղաքականության ու անվտանգության ոլորտում իմ գիտելիքները Հարավային Կովկասում փոփոխություններ մտցնելու համար, որը շարունակում է մնալ անկայուն խաղաղության, չլուծված տարածքային վեճերի, փակ սահմանների տարածք` նոր սպառնալիքների ներքո: Ընդհանրապես Հայաստանում անհրաժեշտ են նոր մտքեր, նոր գաղափարներ և բազմակողմանի մոտեցումներ: Հուսով եմ, որ իմ փորձը Սինգապուրի համալսարանում օգուտ կբերի Հայաստանին:

    Ես նաև հետաքրքրվում եմ ընթերցանությամբ, արվեստով, կրոնով, սոցիալական շարժումներով և այլն:

    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է

Back
© 2009-2012 "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԱԿԱՆ: Կապ | Կայքի քարտեզ