Լույս
"Լույսի" կրթաթոշակառուներ : Անի Վանեսյան

Անի Վանեսյան
"Լույսի" կրթաթոշակառու
Տորոնտոյի համալսարան
Կենսաֆիզիկա
Մագիստրատուրայի 1-ին կուրս

 
Կենսագրություն Գիտական աշխատանք Մեդիա Նախագծեր Նախաձեռնած ծրագրեր Մենթիներ Նվիրաբերած գրքեր

    Ծնվել եմ 1990 թվականին Երևան քաղաքում:2002 թ-ին երկու տարով տեղափոխվել եմ ԱՄՆ-ի Ինդիանա նահանգ, մինչ ծնողներս սովորում էին Բոլլ Սթեյթ համալսարանում: Միջնակարգ դպրոցի 9-րդ և 10-րդ դասարաններում հնարավորություն եմ ստացել ֆիզիկա և կենսաբանություն առարկաները պարապելու Երևանի պետական համալսարանի դասախոսների հետ: Հենց այդ տարիներին էլ հասկացա, որ մեծ ցանկություն ունեմ համալսարանում սովորելիս համադրել այդ երկու ճյուղերը:

    Հաճախելեմ նաև Ա.Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը, որն ավարտել եմ 2005 թվականին:

    Առաջին անգամ այցելել եմ Տորոնտոյի համալսարան 2004 թ-ին, երբ անգամ չէի կարծում, որ երբևէ կսովորեմ այս հանրահայտ կրթականհամալիրում: Տպավորված էի ոչ միայն այդ համալսարանի գեղեցկությամբ և յուրօրինակ, հնաոճ ճարտարապետությամբ, այլև բազմաթիվ գիտական հայտնագործություններով լի պատմությամբ: 2007 թվականին ընդունվել եմ Տորոնտոյի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժինը:

    Երբ 2-րդ կուրսի ուսանող էի, պատիվ ունեցա աշխատելու իմ դասախոսներից մեկի`դոկտոր, պրոֆեսոր Հելեն Ռոդի լաբորատորիայում: Գիտական աշխատանքներն ավարտելուց հետո հաճախել եմ Վինդզոր քաղաքի համալսարանի կենսաբանության գիտաժողովին, որտեղ ներկայացրել եմ իմ աշխատանքի արդյունքները:

    2010 թվականի ամռանն սկսեցի աշխատել իմ դասախոսի, կենսաֆիզիկայի դոկտոր, պրոֆեսոր Վիլիյամ Ռիուի լաբորատորիայում: Այստեղ մշակում եմ նոր ծրագիր, որը նախատեսված է կենդանի օրգանիզմների շարժումը և վարքը տարբեր պարագաներում մոդելավորելու համար: Ծրագիրը հիմնված է MATLAB ծրագրավորման լեզվի և LabVIEW software-ի վրա:

    Համոզված եմ, որ համալսարանն ավարտելուց հետո կշարունակեմ կենսաֆիզիկայի ուղղությամբ աշխատել: Այս գիտական ճյուղը ինձ գերել է իր բազմազանությամբ: Թերևս քիչ աշխատանքներ են կատարվել այս բնագավառում, սակայն ակնհայտ է, որ կենդանի օրգանիզմների, ինչպես նաև կենդանի ու անկենդան բնության մասին չափազանց կարևոր հայտնագործություններ են կատարվում, երբ միառժամանակ կիրառվում են ֆիզիկայի օրենքներն ու մաթեմատիկայի վրա հիմնված ծրագրավորման լեզուները:

    Դառնալով կենսաֆիզիկայի դոկտոր` պատիվ կունենամ այս ասպարեզում ոչ միայն գիտական աշխատանքներ ղեկավարելու, այլև կկարողանամ համագործակցել Հայաստանի համալսարանների հետ` փորձելով կայուն կապ հաստատել երկու երկրների համալսարանների միջև:

    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է

Back
© 2009-2012 "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԱԿԱՆ: Կապ | Կայքի քարտեզ