Լույս
"Լույսի" կրթաթոշակառուներ : Անի Շիրվանյան Կոնարակի

Անի Շիրվանյան Կոնարակի
"Լույսի" կրթաթոշակառու
Տորոնտոյի համալսարան
Երաժշտական կրթություն
Բակալավրիատի 3-րդ կուրս

 
Կենսագրություն Գիտական աշխատանք Մեդիա Նախագծեր Նախաձեռնած ծրագրեր Մենթիներ Նվիրաբերած գրքեր

    Ծնվել եմ Պարսկաստանի Ահվազ քաղաքում. ապա Իրանի և Իրաքի պատերազմի բերումով ընտանիոք տեղափոխվել ենք Թեհրան: Դաստիարակվել եմ ազգասեր և արվեստը գնահատող ընտանիքում: Հայրս ավարտել է "Իսֆահանի Համալսարանի" Հայոց Լեզվի և Գրականության Ֆակուլտետը, իսկ մայրս զբաղվել է նորաձևությամբ և երեխանների դաստիարակությամբ: Ունեմ մեկ քույր և երկու եղբայր: Քույրս գեղանկարչությունով, իսկ մեծ եղբայրս դիզայնով է զբաղված: 2005 թվին մեկնել եմ Երևան սովորելու սակայն ամուսնանալով չեմ ավարտել և տեղափոխվել եմ Կանադա, ամուսնուս` Արմենի մոտ:

    Ուսումնական ընթացք.՝

    • 1983-84 Հաճախել եմ Թեհրանի "Քուշեշ" Հայոց Ազգային մանկապարտեզ.՝
    • 1984-85 Թեհրանի "Ռոստոմ" Հայոց Ազգային Նախակրթարան Դպրոցը.՝
    • 1985-90 Թեհրանի "Ռոստոմ" Հայոց Ազգային Տարրական Դպրոցը.՝
    • 1990-93 Թեհրանի "Ռոստոմ" Հայոց Ազգային Ուղղեցույց Դպրոցը.՝
    • 1993-97 Թեհրանի "Զեյնաբ" Միջնակարգ Ֆիզկուլտուրայի և Սպորտի Դպրոցը:
    • 1997-02 Սովորել եմ "Թեհրանի Իսլամական Ազատ" Համալսառանի Լեզուների Ֆակուլտետում Գերմաներեն Թարգմանություն:
    • 2005-08 Սովորել եմ Երևանի Պետական "Կոմիտասի" Անվան Կոնսեվատորիայի Դաշնամուրային Բաժնում:
    • 1993-05 Դաշնամուրի դասեր եմ ստացել Գագիկ Բաբայանի և Թամարա Դոլիդզեի մոտ:
    • 2009 Սովորել եմ "Թորոնթոի Համալսարանի" Ակադեմիկ Անգլերեն կուռսում:
    • 2009-ից առ այսօր ոովորում եմ "Թորոնթոի Համալսարանի" Երաժշտութեան Ֆակուլտետ-ի Երաժշտութեան Մանկավարժութիւն:

     

    Մարզամշակույթային աշխատանքներ`

    Կրթական նույն ժամանակահատվածում ակտիվ մասնակցություն եմ ունեցել մարզական և մշակույթային ձեռնարկներին ըստ հետևեալ կարգի.՝

    Մասնակցել եմ պետական և դպրոցական մրցություններին թեթևատլետի տարբեր մասնաճյուղերում և շահել եմ բազմաթիվ շքանշաններ համապատասխան վկայականներով, Պարսկական և Հայկական միջավայրերում:

    Մասնակցել եմ Թեհրանի Արարատ կազմակերպության "Շանթ և Շանթիկ" թատերախմբերի աշխատանքին որպես դերակատար, որտեղ ծանոթացել, ընթերցել և ուսումնասիրել եմ թատերական արվեստը և աշխատանքը:

    Ելույթ եմ ունեցել Թեհրանի Արարատ կազմակերպության "Ծիծեռնակ" մանկապատանեկան և "Արփա" երգչախմբերի հետ որպոս դաշնակահար:

    Հանդես եմ եկել Թեհրանի "Նարեկ" համույթի համերգներին որպես մենակատար և նվագակցող:

    Մասնակցել եմ բազմաթիվ աշակերթական դասական երաժշտական ելույթներին, երեկոներին, փառատոններին, մեծարանքներին և հուշերեկոներին, Պարսկական և Հայկական միջավայրերում:

    2001-2003 թ. աշխատել եմ Թահրանի Հայ ՄարզաՄշակութային "Արարատ" Կազմակերպության ամառային աշխատանքներին որպես երգի և երաժշտության ուսուցչուհի:

    Ներկայումս Թորոնթոի Համալսարանի "Մաստր Քորալ"-ի և "Վումենս Քւռուս"-ի երգչախմբերի անդամ եմ և սույն խմբերի հետ համերգներ եմ ունեցել Թորոնթոի տարբեր դահլիճներում:

    Նախասիրություններ`

    - Սիրում եմ ընթերցանությունը արվեստի, հոգեբանական, գրականության և այլ բնագավառներում:
    - Գնահատում եմ գեղանկարչական արվեստը և բազմիցս եմ հաճախում ժամանակակից նկարչության ցուցահանդեսներին:
    - Հետաքրքրված եմ նաև կինոարվեստով ուրև դիտում եմ տարբեր բնագավառների կինոարվեստի ժապավեններ:
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է

Back
© 2009-2012 "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԱԿԱՆ: Կապ | Կայքի քարտեզ