Այսօր համաշխարհային տնտեսությունը խարսխված է գիտելիքի վրա, եւ Հայաստանի համար հույժ կարևոր է լրջորեն ներկայված լինել աշխարհի առաջատար ստեղծագործողների, գիտնականների եւ նորարարների շարքում, ինչը հնարավորություն կտա Հայաստանին տնտեսապես հարուստ երկրների հետ հավասար մասնակցել աշխարհի առաջընթացին:
"Լույս" հիմնադրամն ունի երկակի առաքելություն.
1. Ստեղծել ու համախմբել առաջադեմ եւ ստեղծագործ մտածելակերպ ունեցող ուսանողների սերունդ` բազմապատկելով աշխարհի լավագույն համալսարաններ հաճախող հայ ուսանողների թիվը, այդ ուսանողներին տրամադրելով նյութական, մենթորական եւ այլ աջակցություն:
2. Ստեղծել ենթակառուցվածք, որն ի մի կբերի "Լույս"-ի ուսանողների գիտելիքը, փորձառությունն ու կապերը, եւ կառաջարկի ծրագրեր, որոնք կօգնեն ուսումնական ձեռքբերումներից անցում կատարել իրական աշխարհի նվաճումներին` ի բարօրություն Հայաստանի: