Լույս
Առաքելությունը

Այսօր համաշխարհային տնտեսությունը խարսխված է գիտելիքի վրա, եւ Հայաստանի համար հույժ կարևոր է լրջորեն ներկայված լինել աշխարհի առաջատար ստեղծագործողների, գիտնականների եւ նորարարների շարքում, ինչը հնարավորություն կտա Հայաստանին տնտեսապես հարուստ երկրների հետ հավասար մասնակցել աշխարհի առաջընթացին:

Ուղերձ հիմնադիրներից

Հայաստանի իշխանությունները եւ "Լույս"-ի ուսանողները. փոխադարձ ոգեշնչում

Հիմնադրամի կարեւոր ցանկություններից մեկն է` նախաձեռնել փոխադարձ ոգեշնչման գործընթաց Հայաստանի ու արտասահմանում ուսանող հայ երիտասարդների միջեւ: "Լույս" ուսանողները գտնվում են Հայաստանի իշխանությունների անմիջական հովանու ներքո: Կանոնավոր եւ անմիջական շփումները ղեկավարների հետ ոգեւորություն կհաղորդեն երիտասարդներին եւ կօգնեն նրանց ձեւավորել բարձր նպատակներ: Տեղեկացվածությունը Հայաստանի կարիքների ու ներուժի մասին "Լույս" հիմնադրամի ուսանողներին հնարավորություն կտա ավելի լավ պատկերացնել իրենց դերն ու կխրախուսի նրանց` առավել գործուն մասնակցություն ունենալ Հայաստանի բարգավաճ ապագայի կերտման գործում:

Տեսլական և իրականացում

"Լույս" հիմնադրամի երկարաժամկետ տեսլականն է` ստեղծել հասարակական մի կառույց, որը կխթանի դրական փոփոխությունների իրականացումը Հայաստանի մշակութային, կրթական, գործարար եւ հասարակական ասպարեզներում`բարձրացնելով հայ երիտասարդների կրթության մակարդակն ու նպատակի գիտակցման աստիճանը: Հիմնադրամը պատրաստ է քննարկել հայանպաստ այլ հաստատությունների եւ ծրագրերի հետ համագործակցության հնարավորությունները:



Սեզմեք նկարը տեսնելու համար
    1 հաղորդագրություն:            1. “ԼուՅսաբանում” թիմ       “Լույսը” համալրում է “ԼուՅսաբանում” թիմը: Խնդրում ենք լրացնել հայտաձևը և ուղարկել luysabanum@luys.am հասցեին մինչև 2012 թ. փետրվարի 10-ը:
© 2009-2012 "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԱԿԱՆ: Կապ | Կայքի քարտեզ